Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հաշվետվություն` «Նախաձեռնությունների Զարգացման Կենտրոն» Հասարակական Կազմակերպություն 2017թ-ի գործունեության մասին

15.02.2019

Տիպ` Գործունեության մասին հաշվետվություններ
Հայտատու` «Նախաձեռնությունների Զարգացման Կենտրոն» Հասարակական Կազմակերպություն
«Հասարակական կազմակերպությունների նասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մաս

Իրականացված ծրագրի նպատակն է կազամկերպել ՀՀ թիվ N զորամասում հանդիպում-քննարկում ապագա զինվորների¸ հասարակության անդամների եւ զինծառայողների միջեւ: Հոկտեմբերի 21-ին ծրագրի շրջանակներում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 20 ուսանողներ այցելեցին ՀՀ N զորամաս: Ուսանողներին դիմավորեց զորամասի նվագախումբը: Այնուհետեւ ուսանողները ծանոթացան զորամասի աշխատակազմի հետ, ինչին հաջորդեց շրջայց զորամասում։ Շրջայցի ժամանակ ուսանողները ծանոթացան զինվորի առօրյա կյանքին, տեղեկացան թշնամու գործողությունների մասին եւ դրանց ժամանակ բանակի արձագանքի եւ համապատասխան գործողությունների մասին։ Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու քաղաքացիական եւ զինվորական կյանքի տարբերությունը, ճաշեցին զինվորների հետ միասին, այցելեցին զորամասի բուժ կետ, ինչպես նաեւ տեսան զինվորների հանգստի սենյակը։ Զորամասի հրամանատարի եւ զինվորների հետ միասին մասնակցեցին սեմինարին, որի ընթացքում նրանց ներկայացվեց Սիսիական գնդի ստեղծման պատմությունը եւ 1988թ․ շարժման մանրամասները։ Հարցուպատասխանի միջոցով ուսանողները նաեւ ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հասցե` Նանսենի փ. Շ.9, բն 41 0056 Երևան, Հայաստան

Հեռ..` +37498208260

Էլ. փոստ`