Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/05-2776/14 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշում

24.11.2015

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արթուր Մանուկյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/05-2776/14 կատարողական վարույթ՝ Սմբատ Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1.329.208 ՀՀ դրամ՝ որից 864.910 ՀՀ դրամ 80 լումա որպես ընդհանուր վարկերի գումար, 256.484 ՀՀ դրամ 10 լումա որպես վարկերի դիմաց հաշվարկված տոկոս, 83.265 ՀՀ դրամ 70 լումա որպես ժամկետանց տոկոսների դիմաց հաշվարկված տույժ և 124.547 ՀՀ դրամ 40 լումա որպես վարկերի սպասարկման հաշիվներ։
17.08.2012թ. կնքված թիվ RTL_45365000 վարկային պայմանագրի համաձայն Սմբատ Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել տոկոսներ ժամկետանց վարկի մնացորդի` 548.887 ՀՀ դրամ 50 լումայի նկատմամբ, տոկոսների հաշվարկը սկսելով 21.10.2013թ.-ից մինչև դրա փաստացի մարումը` օրական 0.3 տոկոսով, հիմք ընդունելով պայմանագրի 2.6 կետով նախատեսված տոկոսադրույքը, ինչպես նաև ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 21.10.2013թ.-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0.5 տոկոսով /յուրաքանչյուր ուշացած օրվա համար/, հիմք ընդունելով վարկային պայմանագրի 2.7 կետը։
17.08.2012թ. կնքված թիվ RTL_45355000 վարկային պայմանագրի համաձայն Սմբատ Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել տոկոսներ ժամկետանց վարկի մնացորդի` 316.023 ՀՀ դրամ 30 լումայի նկատմամբ, տոկոսների հաշվարկը սկսելով 23.10.2013թ.-ից մինչև դրա փաստացի մարումը` օրական 0.3 տոկոսով, հիմք ընդունելով պայմանագրի 2.6 կետով նախատեսված տոկոսադրույքը, ինչպես նաև ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 23.10.2013թ.-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0.5 տոկոսով /յուրաքանչյուր ուշացած օրվա համար/, հիմք ընդունելով վարկային պայմանագրի 2.7 կետը` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60 570472

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`