Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/05-6017/15 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշում
25.04.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Սուրեն Օհանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/05-6017/15 կատարողական վարույթ` Նունե և Գայանե Ավետիսյաններից, համապարտության կարգով, հօգուտ Սուսաննա Այվազյանի 1.824.000 դրամ, ինչպես նաև` սկսած 01.04.2015թ.-ից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքների չափով 1.824.000 դրամի նկատմամբ հաշվեգրվող տոկոսները և բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ