Գույքի անբավարարության հիմքով թիվ 01474001 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
08.06.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի պետի տեղակալ Ա. Սարգսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01474001 կատարողական վարույթ` Տիգրան Հարությունյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 727.575,80 դրամ, որից 616.000 դրամը հիմնական պարտքի գումարն է, 65.624,20 դրամը` տոկոսները /որից 47.753,20 դրամը՝ ժամկետանց/,12.687,60 դրամը` ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժը, 33.264 դրամը՝ վարկի սպասարկման հաշիվները, ինչպես նաև սկսած 17.05.2014թ.-ից մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը՝ ժամկետանց վարկի մնացորդի՝ 616.000 դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը շարունակել օրական 0,1% դրույքաչափով` հիմք ընդունելով կողմերի միջև 26.11.2013թ. կնքված թիվ RL266022 վարկային պայմանագրի 3.1 կետով նախատեսված տոկոսադրույքը և սկսած 17.05.2014թ.-ից մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվարկը շարունակել յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,3%-ի չափով՝ հիմք ընդունելով պայմանագրի 3.2 կետը։
Տիգրան Հարությունյանից հօգուտ »ՎՏԲ-Հայաստան բանկ« ՓԲԸ-ի, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար 14.551,50 դրամ, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ