Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 04152018 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

30.04.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Սերգեյ Հարությունյանի կողմից կայացվել է որոշում թիվ 04152018 կատարողական վարույթով՝ թիվ ԵԴ/5180/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Սարգիս Չիբուխչյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1600693,2 ՀՀ դրամ։ Սկսած 26.02.2018թ մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահը վարկի մայր 1490000 ՀՀ դրամ գումարի և 72464,3 ՀՀ դրամ տոկոսագումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված համար 0,9% դրույքաչափով հաշվեգրել և պատասխանողից հօգուտ հայցվոր ընկերության բռնագանձել տույժի գումար: Սարգիս Չիբուխչյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 32013,9 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի համար վճարված պետական տուրքի գումար և բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` (փորձագետի կողմից կատարվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում թիվ ՈՎ 092 17 00918 և ՈՎ 092 17 00919 պայմանագրերով գրավադրված ոսկյա իրերի գնահատում, որը նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար։ Պարտապանին պատկանող այլ գույք կամ եկամուտներ չեն հայտնաբերվել) գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-570-472

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`