Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/03-7621/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
13.07.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող` Վ.Բարսեղյանի կողմից կայացվել է որոշում թիվ 01/03-7621/15 կատարողական վարույթ` պատասխանող Գայանե Պողոսյանից հօգուտ Նունե Մարգարյանի 16.500 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջ՝ գույք չունենալու հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ