Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ 03804325, 03804432, 03804425 կատարողական վարույթներով պարտապան Լորետա Հարությունյանին, ԱՁ Կարեն Գասպարյանին և Արմինե Իսախանյանին պատկանող և «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վերաբերյալ կայացված «պարտապանի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը

14.04.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28,28.1, 43 հոդվածներով ,<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35.1-35.4 և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.06.2017թ. տրված թիվ ԵԿԴ/1424/17/16 կատարողական թերթի համաձայն պետք է Լորետա Հարությունյանից, ԱՁ Կարեն Գասպարյանից և Արմինե Իսախանյանից համապարտությամբ <<Յունիբանկ>> բաց բաժնետիրական ընկերության օգտին բռնագանձել 55.277,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսագումարներ։ Բռնագանձումը տարածել գրավադրված գույքի՝ Լորետա Արտաշեսի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Երևան քաղաքի Աջափնյակ համայնք, Բաշինջաղյան 1 փողոց, 10 շենք թիվ 8 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` 060 713-452

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`