Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքովթիվ 05780834, թիվ 06948707, թիվ 08761501 և թիվ 10184577 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշում

26.04.2023

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք
,«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Հայկ Թանգյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 05780834, թիվ 06948707, թիվ 08761501 և թիվ 10184577 կատարողական վարույթներով պետք է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ/9006/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է Արուսյակ Կառլենի Հովսեփյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 1.504.797 ՀՀ դրամ և թիվ ՍԴ1/0428/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է Արուսյակ Կառլենի Հովսեփյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 281.312 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ/1822/17/22 և ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ1/1220/02/22 կատարողական թերթերի համաձայն պետք է Արուսյակ Կառլենի Հովսեփյանից «Յունիբանկ» ԲԲ ընկերության բռնագանձել 992.248 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ/1661/17/19 կատարողական թերթի համաձայն պետք է Սյուզաննա Արմենի Հովսեփյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 1.884.287 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ: Բռնագանձումը տարածել Արուսյակ Կառլենի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, փ. Որոտան, բն. 6/13 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
21.04.2023թ.-ին «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից տրված թիվ 443-4100 գրության համաձայն՝ ԵԴ/1661/17/19 կատարողական թերթով պարտապան Սյուզաննա Հովսեփյանի վարկային պարտավորության չափը թիվ ՎՊ18/6456-44 պայմանագրով կազմում է 3.653.335 ՀՀ դրամ:
Կատարողական վարույթներով վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապան Արուսյակ Կառլենի Հովսեփյանին պատկանող ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի վեց հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ք. Սիսիան, Ադամյան 35

Հեռ..` +374 060 713-573

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`