Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 08/01-02029892/18 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

18.05.2018

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Դ. Սահակյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 08/01-02029892/18 կատարողական վարույթով պարտապան Հասմիկ Ավետիսի Մինասյանից հօգուտ «Կրոմվել Գրիգորյան» ՍՊ ընկերության բռնագանձել 9750 (ինը հազար յոթ հարյուր հիսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի գումար և 390,4 (երեք հարյուր իննսուն դոլար և չորս ցենտ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես որոշակի ժամանակահատվածի համար հաշվեգրված բանկային տոկոսներ։
24.08.2015 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, պարտքի մայր գումարի` 9750 (ինը հազար յոթ հարյուր հիսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վրա, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրել նախատեսված տոկոսներ, ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված հաշվարկային դրույքի, և այն Հասմիկ Ավետիսի Մինասյանից բռնագանձել հօգուտ «Կրոմվել Գրիգորյան» ՍՊ ընկերության:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Մ. Մարտիրոսյան) 23.06.2016 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցների կիրառման արդյունքում Հասմիկ Ավետիսի Մինասյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը պահպանել` մինչև վճռի կատարումը:

Հասցե` ՀՀ իրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության 7

Հեռ..` +374 60 570529

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`