Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 08/01-04206441/18 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

10.08.2018

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Դ. Սահակյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 08/01-04206441/18 կատարողական վարույթով պարտապան Արամ Ասպուրակի Ալեքսանյանից հօգուտ «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության բռնագանձել 88749,3 /ութսունութ հազար յոթ հարյուր քառասունինը դրամ, երեսուն լումա/ ՀՀ դրամ, որից 68579,5 /վաթսունութ հազար հինգ հարյուր յոթանասունինը դրամ, հիսուն լումա/ ՀՀ դրամը վարկի մայր գումարն է, 14082,9 /տասնչորս հազար ութսուներկու դրամ, իննսուն լումա/ ՀՀ դրամը տոկոսագումարն է, 6086,9 /վեց հազար ութսունվեց դրամ, իննսուն լումա / ՀՀ դրամը հաշվարկված տույժի գումարն է:
Սկսած 21.11.2016թ.-ից մինչև 23.09.2017թ.-ը, վարկի մայր գումարի ժամկետային մասի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել տոկոսներ՝ տարեկան 24% տոկոսադրույքով:
Սկսած 21.11.2016թ.-ից մինչև պարտավորության կատարման օրը, վարկի մայր գումարի ժամկետանց մասի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկել և պատասխանող Արամ Ասպուրակի Ալեքսանյանից հօգուտ «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության բռնագանձել տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար 0,1%-ի չափով:
Պատասխանող Արամ Ասպուրակի Ալեքսանյանից հօգուտ «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության բռնագանձել 1780 /հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից կատարված դատական ծախսի փոխհատուցում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության 7

Հեռ..` +374 60 570514

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`