Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 02021089 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.03.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 02021089 կատարողական վարույթով Սամվել Թելմանի Դանիելյանից, Արա Հրանդի Ասատրյանից և Սողոմոն Միհրանի Սարգսյանից հօգուտ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի համապարտության կարգով բռնագանձել 9547,23/ինը հազար հինգ հարյուր քառասունյոթ/ ԱՄՆ դոլար և քսաներեք ցենտ, որից 8.550/ութ հազար հինգ հարյուր հիսուն/ ԱՄՆ դոլար վարկի գումար, 547.88/հինգ հարյուր քառասունյոթ/ ԱՄՆ դոլար և ութսունութ ցենտ` որպես տոկոս, 448,84 /չորս հարյուր քառասունութ/ ԱՄՆ դոլար և ութսունչորս ցենտի համարժեք ՀՀ դրամը` որպես տույժ, 0.51/հիսունմեկ/ ցենտին համարժեք ՀՀ դրամը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսներ, բռնագանձել 91.206,60 /իննսունմեկ հազար երկու հարյուր վեց ամբողջ վաթսուն/ ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ինչպես նաև պարտքի մայր գումարի՝ 8.550 /ութ հազար հինգ հարյուր հիսուն/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի կարգով տոկոսներ` սկսած 31.05.2016թ-ից մինչև պարտավորության ամբողջական կատարումը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքների:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պարտապան Արա Հրանդի Ասատրյանից անհրաժեշտ է համապարտության կարգով բռնագանձել նաև՝ 235599 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պահանջատերը 18.01.2019թ. թիվ 107 գրությունով հայտնել է, որ թիվ Þ¸3/0586/02/16 կատարողական թերթով սահմանված պարտավորության չափը 17.01.2019թ. դրությամբ կազմում է 11749.36 ԱՄՆ դոլարին համարաժեք ՀՀ դրամ և 91206.60 ՀՀ դրամ:
Պարտապան Արա Հրանդի Ասատրյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա է թվով երեք կատարողական վարույթ, որով պահանջատերերին ունեցած պարտավորության չափը կազմում է 6672073 դրամ:
Պարտապանի՝ պահանջատերերին ունեցած պարտավորության չափի համեմատության արդյունքում ակնհայտ է, որ առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի չափով անբավարարություն՝ պահանջատերերի հանդեպ պարտավորության ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 60 57-05-29

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`