Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 07560288 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

04.10.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.04.2021թ-ին տրված թիվ ԵԴ/3533/17/21 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապաններ պարտապաններ Ա/Ձ Լևոն Ռազմիկի Աթանեսյանից, Ռազմիկ Աթանեսյանից համապարտության կարգով հօգուտ <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության` բռնագանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով հաշվարկված համարժեք ՀՀ դրամով բռնագանձել `
7,788.76 /յոթ հազար յոթ հարյուր ութսունութ ամբողջ յոթանասունվեց հարյուրերորդական/ ԱՄՆ դոլար և 20,000 /քսան հազար/ ՀՀ դրամ, որից` 7,506.21 /յոթ հազար հինգ հարյուր վեց ամբողջ քսանմեկ հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարը` որպես վարկի մայր գումարի մնացորդ /6,957.12 /վեց հազար ինը հարյուր հիսունյոթ ամբողջ տասներկու հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետային վարկի գումար, 549.09 /հինգ հարյուր քառասունինն ամբողջ ինը հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի գումար,/ 50.81 /հիսուն ամբողջ ութսունմեկ հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետային տոկոսագումար, 171.03 /հարյուր յոթանասունմեկ ամբողջ երեք հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսագումար, 50.37 /հիսուն ամբողջ երեսունյոթ հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց վարկի նկատմամբ հաշվարկված տույժերի գումար, 10.34 /տասն ամբողջ երեսունչորս հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկված տույժերի գումար, գումար, 20,000 /քսան հազար/ ՀՀ դրամը` որպես վարկային հաշվի սպասարկման չվճարված ամսական կոմիսիոն վճարների ընդհանուր գումար:
Վարկի մայր գումարի չմարված մնացորդի՝ 7,506.21 /յոթ հազար հինգ հարյուր վեց ամբողջ քսանմեկ հարյուրերորդական/ ԱՄՆ դոլարի չմարված մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` տարեկան 14 /տասնչորս/ տոկոս տոկոսադրույքով` սկսած 02.03.2018թ. մինչև վարկի գումարների փաստացի վճարման օրը, բայց ոչ ավել, քան մինչև 10.03.2021թ.:
Վարկի գումարի ժամկետանց մնացորդին, ինչպես նաև Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տոկոսագումարների մնացորդին, այդ թվում՝ նաև 02.03.2018թ. հետո ժամկետանց դարձող գումարների մնացորդին, հաշվեգրել և բռնագանձել Վարկային պայմանագրի 2.1.6.11 կետով նախատեսված տույժեր` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց գումարների 0.2 /զրո ամբողջ երկու տասնորդական/ տոկոսի չափով` սկսած 02.03.2018թ. մինչև ժամկետանց գումարների փաստացի վճարման օրը:
Վարկի սպասարկման համար հաշվեգրել և բռնագանձել Վարկային պայմանագրի 2.4.7 կետով նախատեսված ամենամսյա կոմիսիոն վճար՝ վարկի մնացորդի 0.2%-ի չափով՝ սկսած 02.03.2018թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը:
Բռնագանձել 56,553.60 /հիսունվեց հազար հինգ հարյուր հիսուներեք ամբողջ վեց տասնորդական/ ՀՀ դրամ` որպես Հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար:
Գումարների բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված և պատասխանողներ Ա/Ձ Լևոն Աթանեսյանին, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Չարենցի փ.ողոց, թիվ 3 տպարանի շենք հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև Ա/Ձ Լևոն Ռազմիկի Աթանեսյանին, Ռազմիկ Աթանեսյանին, սեփականության իրավունքով պատկանող գույքերի, այդ թվում նաև դրամական միջոցների վրա:
Պարտապանից անհրաժեշտ է բռնագանձել նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար՝ բռնագանձման ենթակա գումարի 5 / հինգ / տոկոսի չափով:
Պարտապան՝ Լևոն Ռազմիկի Աթանեսյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ե. Չարենցի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 21.06.2021թ-ին կայացված որոշմամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի հիման վրա 16.08.2021թ-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքում <<Ամինտաս Գրուպ>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`