Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 04867206 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

04.10.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.12.2018թ–ին տրված թիվ ՇԴ1/0922/02/18 կատարողական թերթի հիման վրա անհրաժեշտ է պարտապան` Արա Լորիկի Պապիկյանից հօգուտ <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ն բռնագանձել`58.631,70 /հիսունութ հազար վեց հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ /յոթանասուն/ լումա, որից՝ վարկի գումար՝ 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս՝ 2.527,40 /երկու հազար հինգ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ /քառասուն/ լումա, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ՝ 209,30 /երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ /երեսուն/ լումա, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ՝ 4.140 /չորս հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, վարկերի սպասարկման հաշիվներ՝ 1.755 /մեկ հազար յոթ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ:
Պատասխանող` Արա Լորիկի Պապիկյանից հօգուտ <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ն բռնագանձել`5.500 /հինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որպես նախապես մուծված պետական տուրքի գումարի:
Ժամկետանց վարկի մնացորդի`50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի և հաշվարկված տոկոսների նկատմամբ հաշվարկը 19.03.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել յուրաքանչյուր ուշացրած օրվա համար օրական 0,09 տոկոսով, համաձայն վարկային պայմանագրի 6.1 կետով նախատեսված տոկոսադրույքի:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապան Արա Լորիկի Պապիկյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
03.09.2021թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով Ա/Ձ Գևորգ Հովհաննիսյանի գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված ոսկյա զարդը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`