Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06563390 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում:

05.10.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.07.2020թ. տրված թիվ ՇԴ3/1180/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Վարդիթեր Վաղինակի Գալստյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 45․297 /քառասունհինգ հազար երկու հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ 70 /յոթանասուն/ լումա, որից 40․000 /քառասուն հազար/ ՀՀ դրամը վարկի մայր գումարն է (որից ժամկետանց վարկի գումար՝ 40․000 ՀՀ դրամ), 1․183 /հազար հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ 50 /հիսուն/ լուման վարկի դիմաց հաշվարկված տոկոսագումարն է (որից ժամկետանց տոկոսագումար՝ 1․183,50 ՀՀ դրամ), 118 /հարյուր տասնութ/ ՀՀ դրամ 20 /քսան/ լուման ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժի գումարն է, իսկ 3․996 /երեք հազար ինը հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամը ժամկետանց վարկի գումարի դիմաց հաշվարկված տույժի գումարն է:
Սկսած 17․09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ ժամկետանց վարկի մնացորդի և ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկել և Վարդիթեր Վաղինակի Գալստյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության բռնագանձել տույժ՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0,09%-ի չափով:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապան Վարդիթեր Վաղինակի Գալստյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև 5.000 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`