Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 07150275 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

05.10.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ 28.1 հոդված

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.11.2020թ. տրված թիվ ՇԴ/5777/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Սուսաննա Աբրահամի Ռաֆայելյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 91.084,50 (իննսունմեկ հազար ութսունչորս ամբողջ հիսուն) ՀՀ դրամ վարկի պարտքի գումարը, 1821,70 (մեկ հազար ութ հարյուր քսանմեկ ամբողջ յոթանասուն) ՀՀ դրամ Հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումարը:
Ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տույժերի հաշվարկը 11.10.2019թ.-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.09%-ով, ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 11.10.2019թ-ից մինչև վարկի փաստացի մարումը և այն ևս բռնագանձել Սուսաննա Աբրահամի Ռաֆայելյանից հօգուտ «ՎՏԲ Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապան Սուսաննա Աբրահամի Ռաֆահելյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`