Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 05338025 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում:

05.10.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված, 28.1

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.08.2019թ. տրված թիվ ՇԴ3/1233/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան՝ Տաթևիկ Հակոբի Գասպարյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 658.547,40 (վեց հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր քառասունյոթ դրամ և քառասուն լումա) ՀՀ դրամ, որից` վարկի գումար՝ 611.892,20 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 29.416,70 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 1.232,10 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ` 1.465,70 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ` 14.449,70 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 13.171 (տասներեք հազար մեկ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
1.2 28.11.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել, քան 14.08.2019 թվականը, վարկի ոչ ժամկետանց մնացորդի` 580.162,10 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, հաշվեգրել տոկոսներ՝ տարեկան 14%-ի չափով, և այն պատասխանողից բռնագանձել հօգուտ բանկի:
1.3. 28.11.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, ժամկետանց վարկի՝ 611.892,20 ՀՀ դրամի և հաշվարկված տոկոսների՝ 29.416,70 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվեգրել 0,09%-ի չափով տույժ, և այն պատասխանողից բռնագանձելկհօգուտկբանկի:
1.4. 28.11.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել, քան 14.08.2019 թվականը, շարունակել պայմանագրի 4.1-րդ կետով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը՝ վարկի մնացորդի 0,42%-ի չափով, և այն պատասխանողից բռնագանձել հօգուտ բանկի:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապան Տաթևիկ Հակոբի Գասպարյանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 60 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`