Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 01391499 կատարողական վարույթով պարտապաններ Ռուբեն Մկրտչյանի, Արթուր Մկրտչյանի, Արմեն Մկրտչյանի և Հարություն Մկրտչյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում

07.10.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդված և ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 78 հոդված


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

14.09.2016թ. ք. Երևան
ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Մ.Կոգանյանս, ուսումնասիրելով 18.09.2015թ. հարուցված թիվ 01391508 կատարողական վարույթի նյութերը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 17.07.2015թ. տրված թիվ ԵԿԴ/0493/17/15 կատարողական թերթի համաձայն պետք է պատասխանող Ա/Ձ Անուշ Մկրտչյանից հօգուտ «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի բռնագանձել 9.162,61 ԱՄՆ դոլարին համաժեք ՀՀ դրամ և տոկոսներ, բռնագանձել նաև 64.736,60 ՀՀ դրամ հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պարտապանից բռնագանձել նաև կատարողական գործողությունների կատարման ծախս՝ բռնագանձվող գումարի 5 տոկոսի չափով:
Բռնագանձումը տարածել 07.12.2010թ. կնքված Անշարժ գույքի գրավի մասին /հիփոթեք/ թիվ 027 ԶԱԳ/ՀԳ պայմանագրով գրավադրված համապատասխանողներ Ռուբեն Մկրտչյանին, Արթուր Մկրտչյանին, Արմեն Մկրտչյանին և Հարություն Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Նոր Նորք համայնքի, Նորքի 5 մ/շ, 32 շենքի թիվ 22 հասցեում գտնվող բնակարանի և 01.02.2012թ. կնքված շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի մասին թիվ 068 ԶԱԳ/ՇՄ/Գ պայմանագրով գրավադրված Ա/Ձ Անուշ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող շրջանառության մեջ գտնվող 2.500.000 ՀՀ դրամ գրավային արժեքով ապրանքների վրա:
Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել պարտապաններ Ռուբեն Մկրտչյանին, Արթուր Մկրտչյանին, Արմեն Մկրտչյանին և Հարություն Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Նոր Նորք համայնքի, Նորքի 5 մ/շ, 32 շենքի թիվ 22 հասցեում գտնվող բնակարանի վրա։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ՀՀ օրենքի 28, 43, 67 և ‹‹Հրապարակային սակարկությունների մասին›› ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

Պարտապաններ ` Ռուբեն Մկրտչյանի, Արթուր Մկրտչյանի, Արմեն Մկրտչյանի և Հարություն Մկրտչյանի կողմից գրավադրված ներքոհիշյալ գույքը՝


հ/հ գույքի անվանումը և նկարագիրը քանակը միավորի
գնահատման գինը միավորի
մեկնարկային
գինը

1 ՀՀ Երևան, Նոր Նորք, Նորքի 5 մ/շ. 32 շենք 22
բնակարան 1 հատ 19.300.000
ՀՀ դրամ 14.475.000
ՀՀ դրամ


Ներկայացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, էլեկտրոնային համակարգի կիրառմամբ`հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի`http//harkadir.ajurd.am կամ www.ajurd.am միջոցով:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբը` 28.11.2016թ.

Որոշումը ուղարկել կողմերին:


Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան կամ վերադասության կարգով որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունը:



Ծանոթություն Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակոլեւ 10-րդ օրվա հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո`երրորդ աշխատանքային օրը,կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարելու հիմքով,ապա հոջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարելու կամ առուվաճարքի պայմանագրը չստորագրելու հիմքերով,ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում ‹‹Հրապարակային սակարկությունների մասին›› ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո,լոտը/գույքը/չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով:Պահանջատերը պահանջի դիմաց լոտը իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ԴԱՀԿ ապահովող ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը:



ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ՝ Մ.ԿՈԳԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60 570 456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`