Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ 06630648 և 06630646 կատարողական վարույթներով պարտապաններ Կարինե Պարգևի Հարությունյանին և Արտեմ Ռոբերտի Ալեքսանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և <Առաջին հիփոթեքային ընկերություն> ՈւՎԿ ՍՊԸ-ում գրավադրված անշարժ գույքի վերաբերյալ կայացված <<արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշումը

05.04.2021

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28.1, 43 հոդվածներով և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.09.2020թ. տրված թիվ ԵԴ/1529/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Սույն Համաձայնությամբ Պատասխանող Կարինե Հարությունյանը պարտավորվում է իր և Ընկերության միջև 19.01.2012թ. կնքված թիվ МТ-02/12 վարկային պայմանագրով /այսուհետ՚ Վարկային պայմանագիր/ ստանձնած պարտավորությունները այսուհետ կատարել պատշաճ ձևով՚ շարունակելով մարումները կատարել Վարկային պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ով սահմանված ժամանակացույցով:
Համաձայնության 1-ին կետով վկայակոչված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Պատասխանող Կարինե Հարությունյանը պարտավորվում է Ընկերության բանավոր կամ գրավոր առաջին իսկ պահանջի դեպքում Ընկերությանը վճարել տվյալ պահի դրությամբ առկա Պարտքի մնացորդը ողջ ծավալով:
Կողմերս համաձայն ենք, որ սույն Համաձայնության 1-ին կետով վկայակոչված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում խախտման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը դիմի դատարան և ստանա կատարողական թերթ` Պատասխանող Կարինե Հարությունյանից հօգուտ Ընկերության տվյալ պահի դրությամբ առկա Պարտքի մնացորդն ամբողջությամբ բռնագանձելու և բռնագանձումը որպես Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ապահովում 19.01.2012թ. կողմերի միջև կնքված թիվ МТ-02/12 անշարժ գույքի առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագրով Ընկերությունում գրավադրված Կարինե Հարությունյանին և Արտեմ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող՚ ՀՀ ք. Երևան, Ադոնցի 13 շենքի թիվ 39 հասցեում գտնվող անշարժ գույքի, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում Կարինե Հարությունյանին պատկանող այլ գույքի վրա տարածելու վերաբերյալ, ինչպես նաև բռնագանձել բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս։

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60 713460

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`