Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7466/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

19.05.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/7466/05/14 Հեռ. 44-71-21(262)
<<17>> ապրիլի 2015թ.
պ-ն Էմին Շևչենկոյին
(ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 52շ. 7բն.)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Ռայա Հակոբյանի ընդդեմ Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի, երրորդ անձինք Էմին Շևչենկոյի, Արփիկ Բալաչյանի և Սվետիկ Հակոբյանի՝ Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին հայցվորին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 52 շենքի թիվ 7 բնակարանի՝ Նուշիկ Զոհրաբյանին պատկանող 1/3-րդ մասի 1/4-րդ մասով (ընդհանուր բնակարանի 1/12-րդ մասով) պարտադիր բաժնի իրավունքով ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու և այդ մասով Արփիկ Բալաչյանին 26.12.2012 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 8619 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 27.05.2015 թվականին, ժամը 15։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 332): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։






ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/262/

Էլ. փոստ`