Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/1090/05/08 վարչական գործով դատական ծանուցագիր

19.05.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9 __
«15» ապրիլի 2015թ.

Թիվ ՎԴ/1090/05/08 վարչական գործով
պատասխանող՝ Տիգրան Ղազարյան-ին
Հասցեն` ք. Երևան, Աճարյան փ., 44 շ., 33 բն.

Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի ապրիլի 15-ի` վարչական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:

Առդիր` 1 թերթ:


Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան

Վարչական գործ թիվ ՎԴ/1090/05/08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ
ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.04.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, քննարկելով վարչական գործի վարույթը վերսկսելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության §Ճանապարհային ոստիկանություն¦ ծառայության ընդդեմ Տիգրան Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ սույն վարչական գործով հայտարարվել է պատասխանող Տիգրան Ղազարյանի և նրան պատկանող գույքի հետախուզում ու գործի վարույթը կասեցվել է:
Դատարանում ստացված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնի պետի 04.04.2015 թվականի թիվ 6289/07 գրության համաձայն՝ Տիգրան Ղազարյանի վերաբերյալ թիվ ՎԴ/1090/05/08 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթ չկա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնում Տիգրան Ղազարյանի վերաբերյալ թիվ ՎԴ/1090/05/08 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթ չկա, այսինքն՝ գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը վերացել է՝ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը պետք է վերսկսել:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով ` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերսկսել վարչական գործի վարույթն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության §Ճանապարհային ոստիկանություն¦ ծառայության ընդդեմ Տիգրան Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով հրավիրել նախնական դատական նիստ 2015 թվականի հունիսի 03-ին, ժամը 14:40-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ)։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/224

Էլ. փոստ`