Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով հրապարակային ծանուցումներ

03.07.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2007 թ նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /221/

«03» հուլիսի 2015թ.

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից արձակած ստորև նշված վճարման կարգադրությունները, հայցադիմումները և դրանց կից փաստաթղթերն ուղարկվել են պատասխանողներին, որոնք հետ են վերադարձվել հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով, իսկ պատասխանողների այլ հասցե առկա չէ, ուստի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների ստորև նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

1. Գործի համար` ՎԴ/0234/03/13 Պատասխանող` Անդրեյ Հակոբյան Հասցեն` Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Չարենցի փ., 9 շ., 47 բն. Վարչական ակտի համար` ԱԷ 059435 Վարչական ակտի ամսաթիվ` 30.08.2012թ. Գումարը` 15.000 ՀՀ դրամ։
2. Գործի համար` ՎԴ/0159/03/13 Պատասխանող` Կարեն Հովսեփյան Հասցեն` ք. Երևան, Դավթաշեն, 10 փ.,
28 տուն Վարչական ակտի համար` ԱԷ 059528 Վարչական ակտի ամսաթիվ` 29.08.2012թ. Գումարը` 15.000 ՀՀ դրամ։


Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված։
Վերը նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր են կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել Ձեր մասով նշված գումարը վճարելու պահանջը (900013150025 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված եք համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը։
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման։




ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 44-71-21 /221/

Էլ. փոստ`