Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1312/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

29.07.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/1312/05/15 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 28.07.2015թ.

Հասցեատեր` Սևակ Նվերի Գալստյանին
Հասցե` ք. Աբովյան թիվ 916 շին, վարչության հանրալկացարան 520 բն.

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` ՀՀ ֆինանսների նախարարության Կոտայքի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Սևակ Նվերի Գալստյանի՝ Սևակ Նվերի Գալստյանից 310.000 ՀՀ դրամ գումար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 10:20-ին ` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես պատասխանող:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`