Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/2608/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր

25.08.2016

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/216/
Գործ N ՎԴ/2608/05/12
25-08-2016թ.

Յուղաբեր Լավչյանին
ՀՀ, ք. Երևան, Մարկվարտի տ. 17

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ավագ և Արթուր Ավագյանների ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Սերգեյ Ավագյան և Յուղաբեր Լավչյան` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման իրավանախորդ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք՝ Երևան քաղաքի Մարկվարտի թիվ 17 տան հասցեի 182.3քմ մակերեսով ինքնակամ շինություններն օրինական ճանաչելու, դրանց նկատմամբ Սերգեյ Ավագյանի և Յուղաբեր Լավչյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, Սերգեյ Ավագյանի և Յուղաբեր Լավչյանի անվամբ 1999 թվականի մարտի 31-ին կատարված սեփականության իրավունքի գրանցումը /սեփականության իրավունքի վկայական թիվ 0112428/ մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ վարչական գործով դատաքննությունը նշանակված է 2016 թվականի սեպտեմբերի 06-ին ժամը 10:00-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 324 դատական նիստերի դահլիճ)։
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։



Դատավոր Կ. Ավետիսյանի օգնական` Տ. Կիրակոսյան

Հասցե` ՀՀ ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/216/

Էլ. փոստ`