Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5292/05/16 վարչական գործով դատական նիստի ծանուցագիր

27.03.2017

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դատական նիստի ծանուցագիր
թիվ ՎԴ/5292/05/16 վարչական գործ

Տարոն Թորոսյանին
/ ՀՀ Արարատի մարզ, գ. Հովտաշատ/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ՝ թիվ ՎԴ/5292/05/16 վարչական գործով ըստ հայցի՝ Նինա Տոնոյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արարատի ՏՍ-ի, երրորդ անձինք՝ Վիլեն, Սասուն և Մարիաննա Մարտիրոսյանների, Տարոն, Սիլվարդ, Ցոլակ, Գեղամ Թորոսյանների,Ադելինա Հովսեփյանի՝ 03-054-0062-0015 և 03-054-0062-0016 կադաստրային ծածկագրերը կրող անշարժ գույքի՝ տնամերձ հողամասերի (երկու կտորով, 0.22 հա ) նկատմամբ 2014-2015թթ. երրորդ անձանց անվամբ կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու և որպես հետևանք՝ խախտված սեփականության իրավունքը վերականգնելու, պատասխանողներին վեճի առարկա գույքի նկատմամբ հայցվորի ընտանիքի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստը նշանակվել է 2017 թվականի ապրիլի 14-ին, ժամը 12։00-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 326-րդ), ուստի խնդրում եմ նշված դատական նիստին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` լիազորությունները հավաստող և անձը հաստատող փաստաթղթերով։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՈՆԱ ԱՃԵՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /214

Էլ. փոստ`