Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9964/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

19.04.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Ելից N- ԴԴ9- ---------
28.03.2018թ.
Թիվ ՎԴ/9964/05/17 վարչական գործով
երրորդ անձ` Նորվարդ Սիմոնյան-ին
Հասցեն` ք. Երևան, Դեկաբրիստների փ., 9 շ., 45 բն.

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սահակ Սահակյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման՝ 02.08.1996 թվականի պետական գրանցումը մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ 27.08.1996 թվականի նվիրատվության պայմանագիրն և դրա հիման վրա 02.09.1996 թվականին կատարված պետական գրանցումը, 04.03.2005 թվականի պետական գրանցումը, 12.03.2005 թվականի նվիրատվության պայմանագիրն և դրա հիման վրա 23.03.2005 թվականին կատարված պետական գրանցումը, 26.05.2011 թվականի առուվաճառքի պայմանագիրն և դրա հիման վրա 31.05.2011 թվականին կատարված պետական գրանցումն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 21-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։


Դատական նիստերի քարտուղար Ա.Մազուլյան

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 447121 /224

Էլ. փոստ`