Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3982/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

21.06.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


21 հունիսի 2018թ.


Պատասխանող՝ թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովին
/հասցե՝ ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան,
Գայի պողոտա 17, Ա. Դանիելյանի անվան երաժշտական դպրոց/


ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/3982/05/17 վարչական գործով ըստ հայցի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և Աստղիկ Գաուդյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի`թիվ 2/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի /հանձնաժողովի նախագահի անգործությունը, թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի 07.04.2017 թվականի թիվ 17-Ա որոշումը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 02.05.2017 թվականի թիվ 196-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, Դուք, որպես պատասխանող, տեղեկացվում եք 2018 թվականի հուլիսի 31-ին ժամը 11:00-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 44-71-21-265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/265/

Էլ. փոստ`