Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8982/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

12.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

12.02.2019 թվական
Թիվ ՎԴ/8982/05/16 վարչական գործով
երրորդ անձ` «Թաթսթոուն» սահմանափակ
պատասխանատվության ընկերությանը
Հասցե ` ք. Երևան, Երզնկյան փ., 79 տ

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, երրորդ անձ՝ «Թաթսթոուն» սահմանափակ պատասխանատվության ընկերության՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից 21.12.2015 թվականին տրված և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» թիվ ԲՓ 96 դրական եզրակացության առ ոչինչ լինելը ճանաչելու և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 10.02.2016 թվականի թիվ 20-Ա հրամանի և «2013 թվականի փետրվարի 11-ի լեռնահատկացման Լ-459 ակտի փոփոխության» առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 04-ին, ժամը 12:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։

Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Հ.Նազարեթյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-71-21 /224/

Էլ. փոստ`