Թիվ ՎԴ/0044/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
22.05.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89
Հարություն Բերբերյան
Հասցե՝ ք.Երևան, Բաղրամյան 85շ, 59 բն
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/0044/05/18 վարչական գործով ըստ հայցի Հարություն Բերբերյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ 29.11.2017 թվականի թիվ 1707203504 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի ապրիլի 3-ի վճռի դեմ Հարություն Բերբերյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի հունիսի 27-ին ժամը 11։10-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ
Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` 010-20-10-89
Էլ. փոստ`