Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0305/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

17.07.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0305/05/18 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2019թ.

Հասցեատեր՝ Ռուզաննա Ավետիսյան
Հասցե՝ քաղաք Գյումրի, Պարույր Սևակի փողոց,
շենք 8 Ա, բնակարան 15

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ֆեդիկ Հմայակի Ավետիսյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Լենա Երվանդի Ավետիսյան և Ռուզաննա Ֆեդիկի Ավետիսյան՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-5 մատյանի 1374 համարի տակ Լենա Ավետիսյանի և Ռուզաննա Ավետիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2019 թվականի հուլիսի 11-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2019 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +37426120149

Էլ. փոստ`