Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7579/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր:

11.08.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/7579/05/19 վարչական գործով երրորդ անձ՝
Զարեհ Իսսախանյանին,
(ք.Երևան, Դավիթաշեն, Ձոր 1, տուն 12)

Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի Պարույր Հայրիկյանի, Աշոտ Սարգսյանի, Սամվել Խաչատրյանի, Հրայր Սարգսյանի և Նորինե Մանուկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Արմոնդ Կիրակոսյանի և Զարեհ Իսսախանյանի՝ Երևանի քաղաքապետարանի հետ 01.02.2010թ. համաձայնեցված թիվ 01/18-05/1-Ա-68-02 նախագիծը և կառուցապատողներ Արմոնդ Գերագոսյանին ու Զարեհ Իսսախանյանին 02.03.2018թ. տրված թիվ 01/18-Գ-30-184 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ՎԴ/7579/05/19 վարչական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 11.20-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր մասնակցությունը 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 11.20-ին, հրավիրված նախնական դատական նիստին (ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով, հասցե՝ ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:




ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 44-71-21 (214)

Էլ. փոստ`