Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/10165/05/18 դատական ծանուցագիր

21.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/10165/05/18 վարչական գործով
Երրորդ անձ` Սմբատ Պողոսյանին
Հասցեն` Արմավիրի մարզ, գ. Հովտամեջ, Նալբանդյան փ. 52 տուն



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/10165/05/18 վարչական գործով ըստ հայցի Լենա Կարապետյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձիք Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Արթուր Դավթյան՝ 18.09.2018 թվականի <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք 21.01.2019 թվականի կայացած աճուրդը, 24.01.2019 թվականին կնքված թիվ 152 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 31.01.2019 թվականի Արթուր Դավթյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 11:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։



ԴԱՏԱՎՈՐ Ռ. ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 0037410447121-224

Էլ. փոստ`