Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8324/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` «ԱՆԴԱՎ» ՍՊԸ
ք. Երևան, Գյուլբենկյան 29ա, 49

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/8324/05/19 վարչական գործով ըստ հայցի` «ԱՆԴԱՎ» ՍՊ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 18.03.2019 թվականի թիվ 4106230 ակտը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 26.07.2019 թվականի թիվ 49/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 06.05.2021թ., ժամը 10:00-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 06.05.2021թ., ժամը 10:00-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`