Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6122/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

30.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Էրիկ Մխիթարյանին
(ք. Երևան, Մաշտոցի պող., 4շ., 32բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Երվանդ Հակոբյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Կադաստրի կոմիտե, ««ՔԱՐԴ Ագրո Կրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ, Վարազդատ Հակոբյան, Էրիկ Մխիթարյան և Վարազդատ Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան՝ 04.05.2020 թվականին կայացված ՀՀ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում գտնվող 0,90հա մակերեսով արգելադրված գույքի (լոտի կոդ՝ 364689, գույքի կադաստրային ծածկագիր՝ 04-027-116-004) հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ հարկադիր կատարող Անդրանիկ Վարդանյանի և Էրիկ Մխիթարյանի միջև 13.05.2020 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով 21.05.2020 թվականին կատարված պետական գրանցումը (սեփականության իրավունքի վկայական՝ 21052020-04-0075) անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 25.05.2021 թվականի ժամը 11:20-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /271/

Էլ. փոստ`