Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ3/0012/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

02.06.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Արսեն Միսակի Գասպարյան
Վայոց ձորի մ., գ. Զառիթափ, 15 փ., 4 տուն

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ3/0012/05/18 վարչական գործով ըստ հայցի` Էռնեստ Հմայակի Գյուրջյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ՀՀ կադաստրի կոմիտե), երրորդ անձինք՝ Միսակ Համազասպի Գասպարյան, Արմինե, Գայանե, Արմեն, Արսեն Միսակի Գասպարյաններ, Անահիտ Հակոբյան, ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքապետարան` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 10-022-4-1 մատյանի 254 համարի տակ կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, որպես իրավական հետևանք՝ հայցվորի սեփականության իրավունքը 304քմ. տնամերձ հողամասի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 22.07.2021թ., ժամը 14:30-ին:

Խնդրվում է ներկայանալ 22.07.2021թ., ժամը 14:30-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`