Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7206/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

02.06.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Մհեր Պետրոսյան
ք. Եղվարդ, Շիրակի 3/3

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/7206/05/19 վարչական գործով ըստ հայցի` Ավագ Լիպարիտի Կարապետյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք` Մհեր Պետրոսյանի, Դավիթ Պետրոսյանի` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարածաշրջանային բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի 20.06.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանք` նույն հարկադիր կատարողի 24.01.2019 թվականի «Բռնագանձված գումարների բաշխման մասին» որոշումը, 25.01.2019 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը վերացնելու պահանջների մասին:

Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 29.07.2021թ., ժամը 15:30-ին:

Խնդրվում է ներկայանալ 29.07.2021թ., ժամը 15:30-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ





Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`