Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8120/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

21.06.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲ ընկերություն
ք. Երևան, Աբովյան 5/1

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/8120/05/18 վարչական գործով ըստ հայցի` Սեդրակ Առուստամյանի, Հարություն Շահբազյանի, Դավիթ Մանթաշյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ, «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 02.05.2018 թվականի թիվ Վ17/11, 30.05.2018 թվականի թիվ Վ20/3, 30.05.2018 թվականի թիվ 20/4, 27.06.2018 թվականի թիվ Վ-24/1, 18.07.2018 թվականի թիվ Վ27/3, 18.07.2018 թվականի թիվ Վ27/2 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 07.09.2021թ., ժամը 10:30-ին:

Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 07.09.2021թ., ժամը 10:30-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`