Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2377/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

23.06.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` Վահե Վաղինակի Հովհաննիսյանին
ք. Երևան, Մոլդովական 25/3, 18 բն.

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/2377/05/21 վարչական գործով ըստ հայցի` Վահե Վաղինակի Հովհաննիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Նոր Նորք վարչական շրջան, Շոպրոնի փողոց, Վ. Սարգսյան ինստիտուտի ետնամասում` Նորք-Մարաշ վարչական շրջանի կից հողամասի վրա ինքնակամ կառուցված շինության քանդման աշխատանքներից ձեռնպահ մնալուն և Նոր Նորք վարչական շրջան, Շոպրոնի փողոց, Վ. Սարգսյան ինստիտուտի ետնամասում` Նորք-Մարաշ վարչական շրջանի կից հողամասի և շինության օրինականացման վերաբերյալ փաստաթուղթ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 14.09.2021թ., ժամը 15:40-ին:
Խնդրվում է ներկայանալ 14.09.2021թ., ժամը 15:40-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`