Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6084/05/21 վարչական գործով ծանուցագիր

14.07.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Մելինե Մաթևոսի Նահապետյանին
ք. Երևան, Վրացական փ., 17շ., 6 բն.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6084/05/21 «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասինե 08.06.2021 թվականի որոշումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ձեզ պարզաբանվում է սույն որոշումը սաանայուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին.
• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի հիմքով դաաավարության մասնակցի միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։
• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 3-րդ մասի հիմքով գրավոր ընթացակարգի շրջանակներում հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում։
• Դատավարության մասնակցի միջնորդությամբ նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ։
• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները.
Սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը տեղի կունենա 29.09.2021 թվականին, ժամը 15։20-ին՝ դատական իշխանության պաշտոնական <> կայքի միջոցով։




ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`