Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2616/05/20 վարչական գտործով դատական ծանուցագիր

27.08.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/2616/05/20 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- ---------
25.08.2021թ.
<<Լևոն Ամիրխանյան>> ՍՊԸ
/ք. Երևան, Բաղրամյան պող. 53 շենք, բն. 67/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սամվել Աշոտի Կարինյանի և Շողակաթ Արարատի Կարապետյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, <<Լևոն Ամիրխանյան>> ՍՊԸ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ք. Երևան, Խանջյան փողոց 29 շենք, թիվ 11 բնակարան հասցեով անշարժ գույքի, ք. Երևան, Խանջյան փողոց 29 շենք, թիվ 33 բնակարան հասցեով անշարժ գույքի, ք. Երևան, Խանջյան փողոց թիվ 70 ոչ բնակելի տարածք հասցեով անշարժ գույքի նկատմամբ 18.12.2014թ. կատարված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի համար ծագած գրավի իրավունքը ք. Երևան, Խանջյան փողոց 29 շենք, թիվ 11 բնակարան, ք. Երևան, Խանջյան փողոց 29 շենք, թիվ 33 բնակարան, ք. Երևան, Խանջյան փողոց թիվ 70 ոչ բնակելի տարածք հասցեներով անշարժ գույքերի նկատմամբ՝ դրան համապատասխան դադարած ճանաչելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կարգավիճակը՝ որպես ք. Երևան, Խանջյան փողոց 29 շենք, թիվ 11 բնակարան, ք. Երևան, Խանջյան փողոց 29 շենք, թիվ 33 բնակարան, ք. Երևան, Խանջյան փողոց թիվ 70 ոչ բնակելի տարածք հասցեներով անշարժ գույքերի գրավով ապահովված պարտատեր, դադարած ճանաչելու պահանջների մասին։
Նշված գործով հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 02-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ



ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2

2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 64

1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։





Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Վեբ կայք` ՀՀվարչական դատարան

Էլ. փոստ`