Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7206/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

07.09.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Մհեր Պետրոսյանին
ք. Եղվարդ, Շիրակի 3/3

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/7206/05/19 վարչական գործով ըստ հայցի` Ավագ Լիպարիտի Կարապետյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք` Մհեր Պետրոսյանի, Դավիթ Պետրոսյանի` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարածաշրջանային բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի 20.06.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանք` նույն հարկադիր կատարողի 24.01.2019 թվականի «Բռնագանձված գումարների բաշխման մասին» որոշումը, 25.01.2019 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը վերացնելու պահանջների մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 25.01.2022թ., ժամը 12:00-ին:
Խնդրվում է ներկայանալ 25.01.2022թ., ժամը 12:00-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`