Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5774/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

10.09.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` Արամ Մովսիսյան
ք. Երևան, Անդրֆեդերացիայի 1-ին նրբ., 23 տուն

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/5774/05/18 վարչական գործով ըստ հայցի` Լիլիթ Մովսեսյանի և Արամ Մովսիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երրորդ անձ` Երևանի քաղաքապետարանի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 2/1 հասցեում կառուված ինքնակամ շինությունը գնահատելու և Լիլիթ Մովսեսյանի նկատմամբ գույքահարկի չափ սահմանելուն ուղղված այլևս իրավաբանական ուժ չունեցող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 09.11.2021թ., ժամը 14:30-ին:

Խնդրվում է ներկայանալ 09.11.2021թ., ժամը 14:30-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`