Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4693/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

15.09.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք. Երևան, Գ.Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 25 » օգոստոսի 2021թ.
Թիվ ՎԴ/4693/05/21 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ «Մերսի 17» ՍՊ ընկերության
տնօրեն Արամայիս Վիգենի Աբգարյանին
Հասցեն` ք.Երևան, Բագրևանդի փող. 74/3

Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/4693/05/21 վարչական գործով՝ ըստ հայցի Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահի ընդդեմ «Մերսի 17» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արամայիս Վիգենի Աբգարյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, դատաքննության նշանակելու մասին որոշումը:
Դատաքննությունը նշանակված է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը` 11:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր ներկայացուցչի բացակայությամբ:
Դատական նիստին ապահովել ներկայացուցչի մասնակցությունը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն):




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարաեգին Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 44-71-21 /201/

Էլ. փոստ`