Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9820/05/20 վարչական գործով որոշում՝ գործի վարույթը կարճելու մասին

23.09.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Պատասխանող՝ Չետնա Բասրա
ք. Երևան, Հանրապետության 67 շ., բն. 10


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/9820/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«12» օգոստոսի 2021թ. ք. Երևան

ՀՀ վարչական դատարանը (դատավոր Մհեր Պետրոսյան) (այսուհետ` Դատարան), քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ընդդեմ Չետնա Բասրաի` ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող Հնդկաստանի քաղաքացի՝ Չետնա Բասրաին Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, վարչական գործի վարույթը կարճելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 27.11.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Չետնա Բասրաի` ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող Հնդկաստանի քաղաքացի՝ Չետնա Բասրաին Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի 07.12.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և վարչական գործի դատաքննության է նշանակվել 25.02.2021 թվականին:
ՀՀ վարչական դատարանի 07.12.2020 թվականի որոշմամբ հայցվորից պահանջվել է ապացույց:
ՀՀ վարչական դատարանի 25.02.2021 թվականի արձանագրային որոշմամբ գործի քննությունը հետաձգվել է և նշանակվել է այլ հերթի:
Սույն գործով դատական նիստ է նշանակվել 12.08.2021 թվակնաին:
Հայցվորի ներկայացուցիչ Նոննա Մանուկյանը 12.08.2021 թվականի դատական նիստին Դատարանին ներկայացրեց հայցից հրաժարվելու մասին դիմում որով հայտնեց, որ Չետնա Բասրաին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:
Քննելով հայցվորի կողմից ներկայացված հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը` Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։
Տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցչի կողմից 12.08.2021 թվականին Դատարան է ներկայացվել հայցվորի հայցից հրաժարվելու դիմումը, որով խնդրել է կարճել թիվ ՎԴ/9820/05/20 վարչական գործի վարույթը, քանի որ հրաժարվում է հայցից:
Հաշվի առնելով, որ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 12.08.2021 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում, Դատարանը 12.08.2021 թվականին նշանակված դատական նիստում քննարկել է հայցվորի հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը:
Հայցվորի կողմից հայցից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու պայմաններում Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով ենթակա է կարճման:
Անդրադառնալով առաջացած դատական ծախսերի բաշխման հարցին, Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսը կազմված է միայն պետական տուրքից:
Տվյալ դեպքում, հայցվորը վճարել է պետական տուրքի գումարը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, Դատարանը դատական ծախսի՝ պետական տուրքի հարցը համարում է լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածով, 60-րդ հոդվածի 2-րդ մասով, 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 2-րդ մասով, 97-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ վարչական դատարանը




Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ընդդեմ Չետնա Բասրաի` ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող Հնդկաստանի քաղաքացի՝ Չետնա Բասրաին Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, թիվ ՎԴ/9820/05/20 վարչական գործի վարույթը կարճել:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:



ԴԱՏԱՎՈՐ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ




ԴԱՏԱՎՈՐ` ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /275/

Էլ. փոստ`