Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9473/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

24.09.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /215/

№ԴԴ-9 Ե––––––––––––––
«03» սեպտեմբերի 2021թ.
Թիվ ՎԴ/9473/05/21 վարչական գործով
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Անգելիկա Թորոսի Ումրիկյանին
Հասցեն` ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ. Անհաղթի փող., 10 շենք, 23 բն.

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում գտնվում է թիվ ՎԴ/9473/05/21 վարչական գործն ըստ հայցի Հակոբ Թորոսի Ումրիկյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 03.09.2021 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ ներգրավվել եք որպես երրորդ անձ:
Ձեզ է ուղարկվում հայցադիմումը վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու և վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշումները, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի յոթերորդ մասին համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն.
Կողմերն իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.
6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.
8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները:
Նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը՝ 11:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ թիվ 25):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, և այլն):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարաեգին Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 44-71-21 /213/

Էլ. փոստ`