Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11290/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

07.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ՝ Սեյրան Մանուկյանին,
(հասցեն՝ Լոռու մարզ, Գուգարք Կոտեջ, 3 փ., տ. 18/2)

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/11290/05/18 վարչական գործով ըստ հայցի «ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Գրիշա Եպիսկոպոսյան, Սեյրան Մանուկյան՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Անտառաշեն 1-ին փողոց, թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքի /0.2074 հա մակերեսով հողամաս, 140.43 քմ մակերեսով բնակելի տուն, 15.8 քմ մակերեսով անասնաշենք և 7.7 քմ մակերեսով ծածկ/ նկատմամբ գրանցված գրավի իրավունքի դադարեցման պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 02.11.2021թ., ժամը 10:00-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր ներկայությունը 02.11.2021թ., ժամը 10:00-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 7):

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /220/

Էլ. փոստ`