Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2969/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

08.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` «Անդրինե Միրզախանյան Գուրգենի» Ա/Ձ
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան փ., 18 շ., 28 բն.

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/2969/05/20 վարչական գործով ըստ հայցի` «Անդրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության` պատասխանողի կողմից հայցվորի 04.03.2020 թվականի դիմումն անպատասխան թողնելը` հայցվորից բանավոր պահանջելով դիմումում փոփոխություն կատարել և նշել այլ տերմինալ, որպեսզի այն բավարարվի ոչ իրավաչափ ճանաչելու, պատասխանողի կողմից «կանաչ ուղի» ընթացակարգի պայմաններում բեռի մաքսազերծումը թույլ չտալը ժամանակի սղության, ինչպես նաև բեռը մաս-մաս տանելու անհնարինության պատճառաբանությամբ ոչ իրավաչափ ճանաչելու, պատասխանողի կողմից հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու, հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքերի հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու և որպես հետևանք`ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի 29.07.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 133 որոշումը վերացնելու, պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, պատասխանողին հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը ընդունելուն պարտավորեցնելու և որպես այս պահանջի ածանցյալ պահանջ` այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը վերացնելու, պատասխանողին թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը թույլատրելուն պարտավորեցնելու` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը, պահանջների մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 26.10.2021թ., ժամը 16:15-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 26.10.2021թ., ժամը 16:15-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`