Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8080/05/21 վարչական գործով ծանուցում

15.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Զելիմ Սիմոնյանին
ք. Երևան, Կոմիտասի փող. 15 շ., բն. 99

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/8080/05/21 «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» 27.07.2021 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ձեզ պարզաբանվում է սույն որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին.
• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի հիմքով դատավարության մասնակցի միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 3-րդ մասի հիմքով գրավոր ընթացակարգի շրջանակներում հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
• Դատավարության մասնակցի միջնորդությամբ նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները.
Սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը տեղի կունենա 27.10.2021 թվականին, ժամը 14:55-ին՝ դատական իշխանության պաշտոնական «ԴԱՏԱԼԵՔՍ» կայքի միջոցով:





ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`