Թիվ ՎԴ5/0046/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
21.10.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր.7, հեռ. +(374 312) 5-70-98/11-33/
Ե-ԴԴ-9/5 _____________
«21» հոկտեմբերի 2021թ.
Թիվ ՎԴ5/0046/05/18 վարչական գործով
երրորդ անձ` Ռոբերտ Բեբեյան-ին
Հասցե` ք. Գյումրի, Կամոյի փ., տ. 34
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ5/0046/05/18 վարչական գործն ըստ հայցի Արմեն Կարապետյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, երրորդ անձինք Ռոբերտ Բեբեյան և Ռազմիկ Կարապետյան` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ նշված վարչական գործով դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 09-ին ժամը 11:00-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք օգտվում եք կողմի բոլոր իրավունքներից և կրում եք նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՔԵՐՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ
Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր.7
Հեռ..` 5-70-98
Էլ. փոստ`