Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/10113/05/18 դատական ծանուցագիր

27.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

գործ թիվ ՎԴ/10113/05/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«27» հոկտեմբերի 2020թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, քննարկելով թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործի նոր քննության վարույթ հարուցելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սերգեյ Բադասյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Աբովյանի քաղաքապետարանի՝ խնդրելով մասնակի՝ Աբովյանի քաղաքի Հատիսի 1/33 հասցեում գտնվող, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասով, վերացնել (անվավեր ճանաչել) Աբովյանի քաղաքապետի 29.09.2008թ. թիվ 278 որոշումը և որպես հետևանք՝ մասնակի՝ Աբովյան քաղաքի Հատիսի 1/33 հասցեում գտնվող, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասն օտարելու մասով, անվավեր ճանաչել Աբովյանի քաղաքապետի և Վոլոդյա Մադաթյանի միջև 06.10.2008թ. կնքված առուվաճառքի պայամանգիրը, մասնակի՝ Աբովյան քաղաքի Հատիսի 1/33 հասցեում գտնվող, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասի մասով, վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08.10.2008թ. անշարժ գույքի պետական միասնական 4-56 մատյանի 177 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպիսի հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ.Խանդանյան) 09.10.2018թ. որոշմամբ ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
ՀՀ վարչական դատարանի 11.04.2019թ. որոշմամբ թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճվել է:
Թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.04.2019թ. «Գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ հայցվոր Սերգեյ Բադասյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ ներկայացնելով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որպիսի միջնորդությունը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ.Ավետիսյան, դատավորներ՝ Կ.Բաղդասարյան, Ա.Թովմասյան) 05.06.2019թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.07.2020թ. որոշմամբ հայցվոր Սերգեյ Բադասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 11.04.2019թ. «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով 21.10.2020թ. մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Դ.Դանիելյանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ:
Տվյալ դեպքում, նկատի ունենալով, որ թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.04.2019թ. «Գործի վարույթը կարճելու մասին» ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.07.2020թ. որոշմամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, Դատարանը գտնում է, որ պետք է հարուցել թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործի նոր քննության վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ, 123-րդ, 127-րդ, 174-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի Սերգեյ Բադասյանի ընդդեմ Աբովյանի քաղաքապետարանի՝ Աբովյանի քաղաքապետի 29.09.2008թ. թիվ 278 որոշումը մասնակի՝ Աբովյանի քաղաքի Հատիսի 1/33 հասցեում գտնվող, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասով, վերացնելու (անվավեր ճանաչելու), և որպես հետևանք՝ Աբովյանի քաղաքապետի և Վոլոդյա Մադաթյանի միջև 06.10.2008թ. կնքված առուվաճառքի պայամանգիրը մասնակի՝ Աբովյան քաղաքի Հատիսի 1/33 հասցեում գտնվող, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասն օտարելու մասով, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08.10.2008թ. անշարժ գույքի պետական միասնական 4-56 մատյանի 177 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ Աբովյան քաղաքի Հատիսի 1/33 հասցեում գտնվող, Սերգեյ Բադասյանին պատկանող կրպակով ծանրաբեռնված 5 քմ հողամասի մասով, վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջների մասին թիվ ՎԴ/10113/05/18 վարչական գործով հարուցել գործի նոր քննության վարույթ:

Հրավիրել նախնական դատական նիստ 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 15.30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 3741044-71-21 (214)

Էլ. փոստ`