Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10165/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

27.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9 __
«27» հոկտեմբերի 2021թ.

Թիվ ՎԴ/10165/05/18 վարչական գործով երրորդ անձ
Լեյլի Սմբատյանին (Պողոսյան)
Արմավիր մարզ, գ. Հովտամեջ, Շահումյան 16 տուն


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/10165/05/18 վարչական գործով ըստ հայցի Համասփյուռ Սմբատյանի ընդդեմ Հովտամեջի գյուղապետարանի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Կարեն, Սմբատ Պողոսյաններ, Լեյլի, Նելլի Սմբատյաններ՝ 04.11.1999 թվականի քաղվածք տալուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք 11.02.2000 թվականին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 09-ին, ժամը 11:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 27 դատական նիստերի դահլիճ։ (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։



ԴԱՏԱՎՈՐ Ռ. ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 003741044-71-21/224/

Էլ. փոստ`